National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.06.2023
Քննարկվել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի վերաբերյալ 2022 թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
1 / 19

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 6-ի համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով վերոնշյալ ոլորտների 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների եւ բյուջետային ծրագրերի կատարողականի թվային տվյալները, փաստել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը 2022 թվականին իրականացրել է պետական բյուջեով նավատեսված 6 ծրագիր՝ 35 միջոցառում: Ճշտված ծրագրով նախարարությանը հատկացվել է 8.5 մլրդ դրամ, փաստացի օգտագործվել է 7.2 մլրդ դրամ, կատարողականը՝ 85 տոկոս:

Հանրապետության մարզպետարաններն իրականացրել են նախատեսված 10 ծրագիրը՝ 22 միջոցառմամբ: Բոլորին միասին նախատեսվել է հատկացնել 5.3 մլրդ դրամ, փաստացի՝ 5.2 մլրդ է հատկացվել, որը 2.1 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից, կատարողականը՝ 98.5 տոկոս:

Ջրային ոլորտում իրականացվել է 5 ծրագիր՝ 36 միջոցառում: 2022 թվականին նախատեսվել է հատկացնել 43.6 մլրդ դրամ, փաստացի՝ 30 մլրդ 850 մլն դրամ, կատարողական կազմել է 93.2 տոկոս:

ՀՀ համայնքներին ճշտված ծրագրով նախատեսվել է 120 մլրդ դրամ, փաստացի հատկացվել է 118 մլրդ դրամ: Համայնքներին ընթացիկ սուբվենցիոն ծրագրով ծախսվել է 7 մլրդ 459 մլն դրամ: ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեների ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները կազմել են 64 մլրդ 298 մլն դրամ: Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցման համար վճարվել է 50 մլն դրամ: Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին ծրագրով՝ 45 մլն դրամ, կապիտալ սուբվենցիաներ համայնքներին՝ 19.5 մլրդ դրամ, ինչը 56 մլնով ավելի է 2021 թվականին հատկացված գումարի չափից: Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացված ծախսերի համար տրամադրվել է 26 մլրդ դրամ 517 մլն դրամ, որից Երեւան քաղաքին՝ 26 մլրդ 395 մլն դրամ:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հետաքրքրվել է` արդյո՞ք բոլոր մարզպետարանները համամասնորեն իրականացրել են նախատեսված ծախսերը, թե եղել են այնպիսիք, որոնք թերակատարել են ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, որ Արարատի մարզպետարանն ամենամեծ թերակատարողն է, տարեկան պլանը եղել է 482 մլն դրամ, ճշտված պլանով նվազեցվել է 466 մլնի, կատարողականը կազմել է 431 մլն դրամ, որը 31 մլնով քիչ է ճշտված պլանից:

Իսկ ամենափոքր թերակատարումն արձանագրվել է Վայոց ձորի մարզպետարանում` ճշտված պլանով հատկացումը կազմել է 411 մլն դրամ, կատարվել է 409 մլն 854 հազար դրամի ծախս, տարբերությունն ընդամենը 1.2 մլն դրամ է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am